Ford ընկերությունը անցել է նոր սերնդի Mustang ավտոմեքենայի փորձարկմանը, ինչը չէին կարող չնկատել պապարացիները: Սակայն հերթական ֆոտոշարքը միայն հիմա է հնարավորություն տալիս ինչ-ինչ ենթադրություններ անել ապագա նորույթի արտաքին տեսքի մասին:
Ավտոմեքենայի դիզայնը նոր է, իսկ ոճային լուծումների համար որպես նախատիպ է հանդես եկել Ford Evos կոնցեպտը: Նախկինում նշվում էր, որ նոր սերնդի Mustang-ը ոչ միայն ավելի փոքրիկ, այլև ավելի թեթև կլինի: Կառուցելիս ալյումինի նվազեցման հաշվին ինժեներները նախատեսում են տնտեսել մոտ 180 կգ:
Բացի դրանից՝ ավտոմեքենան կունենա քառագլան շարժիչ Eco Boost-ից:








































