Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ՝ ԴԱԻՇ-ը Սիրիայի հյուսիսում գտնվող Էլ Բաբ քաղաքի մոտ հրթիռային հարված է հասցրել թուրքական զորախմբին։
Հարվածի հետևանքով սպանվել է 1 և վիրավորվել է 5 թուրք զինծառայող։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը՝ ընդգծելով, որ հարձակումը գրանցվել է ժամը 17.00-ին։
Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են Թուրքիայի տարածքում գտնվող հիվանդանոցներ։ Միջադեպը գրանցվել է «Եփրատի վահան» թուրքական ռազմական գործողության ժամանակ։










































