«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել «Չելսի»-ի ներկայացուցիչների հետ վերջին 48 ժամերի ընթացքում, որպեսզի բանակցեն Խուան Մատայի հնարավոր տրանսֆերի համար:
Ավելի վաղ լոնդոնյան ակումբը ցանկություն էր հայտնել իր կազմում տեսնել «Կարմիր սատանաների» հարձակվող Ուեյն Ռունիին, ու հիմա «մանկունիանցիները» այդ տրանսֆերի դիմաց պահանջում են հակառակ ուղղությամբ Խուան Մատայի տրանսֆերը:
Միևնույն ժամանակ, «Չելսի»-ի ներկայացուցիչները հերքել են այս լուրերը ու նշել, որ ոչ մի խաղացողի իրավունքները չեն ներառվի տրանսֆերի մեջ, իսկ գումարային փոխհատուցման առաջարկը մերժվել է:









































