Մադրիդի «Ռեալ»-ի արգենտինացի կիսապաշտպան Անխել դի Մարիան մոտ օրերս կարող է փոխել ակումբային գրանցումը:
Ինչպես հայտնում է Le Parisen-ը, խաղացողի ծառայություններով նորից հետաքրքրվում է ՊՍԺ-ն, որ նախ փորձում էր ձեռք բերել խաղացողի տրանսֆերը, իսկ հետո հայացքներն ուղղել էր դեպի «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Նանին:
Նշվում է նաև, որ ուշադրությունը չի կորցնում «Յուվենթուս»-ը, որ սպասում է Գարեթ Բեյլ-«Ռեալ» պատմության ավարտին:
Մասնագիտացված Transfermarkt կայքը Դի Մարիայի տրանսֆերը գնահատում է 34 մլն եվրո:










































