Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն մոտ ժամանակներս կարող է այցելել Թեհրան։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բեհրամ Ղասեմին։
Նրա խոսքերով՝ Ֆրանսիայի արտգործնախարարի գլխավորած առևտրային պատվիրակությունը ծրագրում է Իրան այցելել մոտ ժամանակներս. «Ժան Մարկ Էյրոն նաև գլխավորելու է համատեղ առևտրային հանձնաժողովը, որը տեղի է ունենալու է Թեհրան նրա կատարած այցի ժամանակ»։
Ղասեմին չի մանրամասնել, թե երբ է տեղի ունենալու ֆրանսիական պատվիրակության իրանական այցի ստույգ ժամկետը։








































