Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե Իսրայելը մասնակից է Եգիպտոսում արյունալի բախումներին, չի համապատասխանում իրականությանը և արժանի է դատապարտման՝ երեքշաբթի բրիֆինգի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Ջոշ Էռնեստը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Էրդողանը երեքշաբթի Թուրքիայի խորհրդարանում հայտարարել էր, որ Եգիպտոսում տեղի ունեցող իրադարձությունների հետևում կանգնած է Իսրայելը, և որ կան դա հաստատող ապացույցներ:
«Մենք դատապարտում ենք Էրդողանի հայտարարությունը,-ասել է Էռնեստը:- Ենթադրել, որ Իսրայելը մասնակից է Եգիպտոսում վերջին իրադարձություններին՝ վիրավորական է, ոչ կառուցողական և սխալ»:









































