Արգենտինայի առաջնության «Լանուս» – «Էստուդիանտես» խաղում զվարճալի դրվագ է տեղի ունեցել: Դաշտի տերերի խփած գոլից հետո Լոտարո Ակոստան ու Սանտիագո Սիլվան որոշեցին այն յուրահատուկ կերպով տոնել:
Նրանք մոտեցան գովազդային պաստառներից մեկին, որի մոտ նախապես դրված էին հրշեջների սաղավարտներ: Նրանք դրեցին դրանք իրենց գլխին ու սկսեցին տոնել:
Մրցավարը սա համարեց կանոնակարգի խախտում ու պատժեց նրանց դեղին քարտով: Երևի թե մրցավարը կամ հումորի զգացում չուներ, կամ այս քայլը համարեց վիրավորական տոնում (ռասիզմ հրշեջների հանդեպ), կամ տանել չի կարողանում հրշեջներին:






































