«Փաստինֆո»–ի տեղեկություններով՝ այս գիշեր արտառոց դեպք է գրանցվել Կապանի բժշկական կենտրոնում. երիտասարդ աղջիկը հիվանդանոց տեղափոխվելուց հետո բժշկի կողմից սեռական ոտնձգության է ենթարկվել:
Ըստ տուժած աղջկա՝ բժշկական օգնություն ստանալու նպատակով «Կապանի» ԲԿ տեղափոխվելուց հետո բժիշկը փորձել է բռնաբարել իրեն։
Ըստ մեր տեղեկություններ՝ 18-19 տարեկան աղջիկը ԲԿ էր տեղափոխվել ինքնասպանության փորձ կատարելուց հետո՝ բուժօգնություն ստանալու նպատակով։ Աղջիկը բողոքում է անասթեզիոլոգի դեմ:
Այս ԲԿ-ում տիրող իրավիճակի վերաբերյալ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելով հիշեցնենք, որ հիվանդների մահացության վերաբերյալ տեղեկությունները ևս հաճախ են հանրությանը հայտնի դառնում:
Միայն 2016թ. դեկտեմբեր ամսին գրանցվել է 2 մահացության դեպք՝ ԲԿ-ի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքում մահացել էր նորածին և նրա 26-ամյա մայրը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում









































