Մեղադրող կողմը խնդրել է WikiLeaks-ի իրազեկիչ Բրեդլի Մենինգին դատապարտել 60 տարվա ազատազրկման՝ հաղորդում է Associated Press-ը:
Ռազմական դատախազը դիմելով դատարանին՝ ընդգծել է, որ Մենինգը ծանր հանցագործություններ է կատարել և արժանի է, որ ճաղերի հետևում անցկացնի կյանքի մեծ մասը:
Բրեդլի Մենինգին ներկայացվել է 19 կետից բաղկացած մեղադրանք, որը նախատեսում է մինչև 90 տարվա ազատազրկում: Պատճառները, որոնց հետևանքով դատախազը որոշել էր Մենինգի համար 60 տարվա պատիժ խնդրել, նա չի բացահայտել:
Ռազմական վերլուծաբան Բրեդլի Մենինգը ձերբակալվել էր 2010-ին Իրաքում և մեղադրվում է WikiLeaks-ին ավելի քան 700 հազար գաղտնի փաստաթղթեր փոխանցելու համար:









































