«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա համարում գրում է.
Այսօր աշխարհի զարգացած և քաղաքակիրթ երկրներում ուղևորափոխադրում հիմնականում իրականացվում է էլեկտրատրանսպորտի միջոցով, որն էկոլոգիապես անհամեմատ մաքուր է: Այնինչ Հայաստանում ամեն ինչ հակառակն է: Ավելին, մայրաքաղաքի տրանսպորտը գերհագեցած է: Մասնագետներն այս իրավիճակի ելքը տեսնում են տրանսպորտի բեռնաթափմամբ:
«Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության նախագահ Գրետա Գաբրիելյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, թե տրանսպորտի հետևանքով Երևանի բնական օդափոխությունը պակասել է.
«Այրման հետևանքով արտադրվում են ածխաթթու և մի քիչ էլ շմոլ գազ, դրանք ծանր են և գետնին մոտ են մնում, եթե փողոցների ձևի պատճառով օդային հոսանքներ չկան, ապա օդափոխությունը դրանք չի հեռացնում»:
Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:









































