Բնակելի Վերին Վեսթ-Սայթ աշտարակի ղեկավարությունն աննախադեպ որոշում է կայացրել՝ երկու առանձին ելքերի միջոցով շքեղ բնակարաններն առանձնացնել մատչելի բնակարաններից:
Երկու տեսակի բնակարաններն էլ նույն շենքում են լինելու, սակայն բյուջետային տներ մտնելու համար դրանց սեփականատերերը պետք է մտնեն ետևի դռնից, որը տեղակայված է լինելու շինության հակառակ կողմում: Շքեղ բնակարանների մուտքը նախատեսված է լայն ու գեղեցիկ Ռիվերսայդի կողմից:
Նման որոշում կայացվել է Մանհեթենի շինարարական «Էքսթել» ընկերության կողմից, որպեսզի նվազեցնի հարկային պահումները: Ի սկզբանե նախատեսվում էր, որ աշտարակում կլինեն միայն թանկարժեք բնակարաններ, սակայն հարկային արտոնություններ ստանալու նպատակով ընկերությունը որոշել է շինության մեջ տեղակայել նաև վարձակալության տրամադրման համար նախատեսված բյուջետային բնակարաններ: Իսկ իրենց հարուստ գնորդներին չհիասթափեցնելու համար որոշել են առանձին մուտքեր կառուցել:










































