«Բարսելոնա»-ն ու Բարսելոնայի քաղաքապետարանի տրանսպորտի վարչությունը կարողացել են համաձայնության գալ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության «Բարսելոնա» – «Ատլետիկո Մադրիդ» պատասխան խաղի օրը մետրոպոլիտենի աշխատանքը երկարացնելու հարցում:
Որոշում է կայացվել, որ մետրոպոլիտենը աշխատելու է նաև կեսգիշերից հետո, որպեսզի երկրպագուների համար դժվարություն չառաջանա խաղից հետո տուն հասնելու համար: Այդ «հաճույքի» համար կատալոնական ակումբը վճարելու է 30,000 եվրո:
Հիշեցնենք, որ Իսպանիայի Սուպերգավաթի խաղերը կայանալու են օգոստոսի 22-ին ու 29-ին ու մեկնարկելու են Երևանի ժամանակով 01:00-ին:









































