Միջազգային օլիմպիական կոմիտեն որակազրկել է հայ ծանրորդ 94 քաշային Նորայր Վարդանյանին, ով լեգենդար Յուրի Վարդանյանի որդին է: Պարզվել է, որ 2008 թվականին Պեկինում կայացած օլիմպիական խաղերում Վարդանյանն արգելված խթանիչ է օգտագործել: Այս խաղերում Վարդանյանը զբաղեցրել էր միայն 11-րդ հորիզոնականը:
ՄՕԿ-ը որակազրկել է նաև այս քաշային կարգում 2012 թվականի օլիմպիադայում 6-րդ հորիզոնականը զբաղեցրած ադրբեջանցի Ինտիգամ Զաիրովին: Պեկինյան խաղերի ոսկուց զրկվել են չինուհիներ 48 քաշային Չեն Սեսյան, 69 քաշային Լյու Չունխուն և 75 քաշային Ցաո Լեյը:








































