Թուրքական Dünya Bülteni լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորման մեկնարկից հետո Թուրքիայից առաջին այցը կիրականացվի այդ երկիր։
Ընդգծվում է, որ այցը տեղի է ունենալու փետրվարի 7-8-ին։ Այցի ժամանակ քննարկվելու է երկու երկրների միջև ազատ առևտրի համաձայնագրի ընդլայնման հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայի ու Իսրայելի վարչապետները կարող են հանդիպել Դավոսում կայանալիք Տնտեսական համաշխարհային ֆորումի շրջանակներում։









































