Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ։
Այդ մասին լրատվամիջոցին հայտնել են դիվանագիտական աղբյուրները, որոնց հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ կողմերի ուշադրության կենտրոնում գտնվել են սիրիական զարգացումները։
Լավրովն ու Չավուշօղլուն մասնավորապես քննարկել են Սիրիայում հրադադարի հարցն ու սիրիական խնդրի վերաբերյալ Աստանայում կայանալիք բանակցային գործընթացը, որը կարող է հիմք դնել խաղաղության։








































