«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ալեն Սիմոնյանը:
–Պարոն Սիմոնյան, նախորդ տարվա վերջին ձևավորվեց «Ելք» դաշինքը՝ երեք կուսակցություններից կազմված, որոշակի անելիքների մասին արդեն նշել էիք, հետաքրքիր է՝ ի՞նչ առաջնահերթություններ կան ձեր անելիքների, նաև հետագա համագործակցության մասով:
-Դուք գիտեք, որ մինչև փետրվարի 2-3-ը պետք է ցուցակները ներկայացվեն հաստատման և ԿԸՀ, հիմա զբաղված ենք ցուցակների ձևավորմամբ, ինչպես նաև ենթադրում եմ, որ մոտ ապագայում մենք միասնական համաժողով կանցկացնենք, ինչպես նաև նախապատրաստվում ենք գալիք ընտրություններին, ի մի ենք բերում մեր ունեցածը, մեր հնարավորությունները. այս պահին, թերևս, այսքանը:
–Քանի որ դաշինքը երեք կուսակցություններից է կազմված, արդեն կա՞ որոշում, թե որ կուսակցության ներկայացուցիչն է գլխավորելու ձեր ցուցակը, և արդյո՞ք դա առաջնային է ձեզ համար:
-Մեր գործընկերների հետ հարցազրույցներից դուք պետք է ենթադրեիք, որ այդ հարցը մեզ համար առաջնային չէ, և թե՛ պարոն Սարգսյանը, թե՛ պարոն Մարուքյանը, թե՛ մեր վարչության անդամները բազմիցս հայտարարել են, որ դա երևի թե հինգերոդական, վեցերորդական հարց է: Ամբիցիաների կռիվ չենք տալու. իմ պատկերացմամբ՝ ցուցակները կազմվելու են հավասարության սկզբունքից ելնելով:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Լուսանկարը՝ Photolure-ի










































