Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում ընթացող Շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը անհաջող դասավորվեց հայ շախմատիստների համար:
Այսօր պայքարը լքեց մեր վերջին ներկայացուցիչը` Լևոն Արոնյանը` ընդհանուր 1,5:0,5 հաշվով պարտվելով ռուս գրոյսմաստեր Եվգենի Տոմաշևսկիին:
Առաջին պարտիայում հաղթել էր ռուս շախմատիստը, իսկ այսօր կայացած երկրորդ դիմակայությունում կողմերը այդպես էլ չկարողացան պարզել հաղթողին:









































