Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության ընթացիկ մրցաշրջանի 2-րդ տուրի շրջանակներում կայացավ «Գանձասար» – «Փյունիկ» հանդիպումը:
Երևանյան ակումբը հենց սկզբից կարողացավ իր ձեռքը վերցնել նախաձեռնությունը: Սարգիս Բալոյանը կարողացավ երկու գոլ խփել ու լուրջ առավելություն տալ «Փյունիկ»-ին:
Երկրորդ խաղակեսում Դավիթ Մանոյանը խփեց «Փյունիկ»-ի երրորդ գոլը: Եվ միայն դրանից հետո Արտակ Դաշյանին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը` խփելով այս առաջնությունում իր երրորդ գոլը: Բայց նա դրանով չբավարարվեց ու արդեն երկրորդ ավելացրած րոպեին խփեց ևս մեկ գոլ:
«Գանձասար» – «Փյունիկ»` 2:3
Գոլերը` 0:1, 0:2, Ս.Բալոյան (17’, 30’), 0:3, Դ.Մանոյան (75′), 1:3, Ա.Դաշյան (80′), 2:3, Դաշյան (90+2′)







































