Ինչպես գրում է լիտվական Delfi կայքը, Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի քաղաքապետը երեկ հայտնվել է հիվանդանոցում և գտնվում է վերակենդանացման բաժնում: Այս մասին հաղորդել է Արտուրաս Զուոկասի կինը՝ Ագնեն: «Այս պահին նա գտնվում է սրտաբանական բաժնի վերակենդանացման բաժանմունքում»,- ասել է քաղաքապետի կինը: Ագնե Զուոկասն ասել է, որ ամուսինը հիվանդանոցում է հայտնվել թունավորման կասկածանքով: Այլ աղբյուրներ նշում են, որ հոսպիտալացման պատճառը սրտային անբավարարությունն է:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ բալթյան մեկ այլ մայրաքաղաքի՝ Ռիգայի քաղաքապետը, կիրակի օրը մարաթոնյան վազքի ժամանակ կորցրել է գիտակցությունը և գտնվում է ծանր վիճակում: Բժիշկները որոշում են կայացրել Նիլ Ուշակովին տեղափոխել Բեռլինի հիվանդանոցներից մեկը: «Քաղաքապետի առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Ջերմային հարվածի և թթվածնային քաղցի արդյունքում վնասվել են ներքին օրգանները:
Օտարերկրյա մասնագետների հետ խորհրդակցելուց հետո բժիշկները որոշում են կայացրել տեղափոխել նրան Բեռլին՝ հետագա բժշկական օգնություն ցուցաբերելու»,- ասել է Ուշակովի մամուլի քարտուղարը:









































