Ֆրանսիայի ոստիկանությունը ռեալիթի-շոուի աստղ Քիմ Քարդաշյանի կողոպուտի գործով ձերբակալել է 15 մարդու, հաղորդում է Europe 1 ռադիոկայանը։ Կասկածյալների ձերբակալության օպերացիան սկսվել է այսօր՝ տեղի ժամանակով ժամը 06․00-ին։
Հիշեցնենք, որ Քարդաշյանը Փարիզի հյուրանոցներից մեկում կողոպուտի է ենթարկվել հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը։ Հանցագործները գողացել են շուրջ 5 միլիոն եվրո արժողությամբ զարդեր և 4 միլիոն եվրո արժողությամբ մատանի։
Կողոպուտին մասնակցել է դիմակավոր 5 անձ, որոնք ոստիկանական համազգեստով են եղել։









































