Ամերիկացի հետազոտողները հայտնաբերել են, որ նույնիսկ «անվտանգ» շաքարավազի մակարդակը կարող է աննկատ կերպով անբարենպաստ ազդեցություն ունենալ առողջության վրա: Հետազոտողները մկներին կերակրել են այնքան շաքարավազով, որքան մտնում է առողջ մարդու կերակրացանկի մեջ, դրա հետ մեկտեղ, երեք շիշ գազավորված հյութ են տվել: Պարզվել է, որ էգերը երկու անգամ ավելի արագ են սատկում, քան նրանք, որոնց կերակրացանկում շաքարավազ ընդգրծված չէ: Արու մկները, որոնց շաքարավազ են տվել, ավելի քիչ են ընդունակ եղել տարածքը պահպանել ու սերունդ տալ:
Դա թույլ է տվել գիտնականներին ենթադրել, որ շաքարավազը քայքայող ազդեցություն է գործում կաթնասունների, այդ թվում նաև մարդու վրա: Յուտի համալսարանի գիտնականները հայտարարում են նաև, որ մկները խախտումների, տառապանքների նշաններ չեն ցուցաբերել:
Չնայած փորձարկվող կենդանիներին շաքարավազ են տվել, նրանց մոտ քիչ փոփոխություններ են նկատվել, այդ թվում՝ խոլեստերինի պարունակության աճի առումով:
Հետազոտությամբ ոչ մի արտասովոր բան չի պարզվել ճարպակալման կամ արյան մեջ ինսուլինի ու շաքարի ավելացման վերաբերյալ:









































