«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը մեկնաբանել է իր թիմի՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի մեկնարկային տուրում «Սթոք Սիթի»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է 1:0 հաշվով:
«Դարպասապահը երեք անհավանական սեյվ կատարեց: Դիտարաժան ներկայացում ստացվեց:
Մենք կարողացանք ցուցադրել «Լիվերպուլ»-ի ոգին, որը շարունակում ենք դաստիարակել: Բացի այդ ֆուտբալիստները մեծ եռանդ ներդրեցին և ցուցադրեցին, թե ինչպես են վերաբերում իրենց աշխատանքին»,- մասնագետին մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը:










































