Տոկիոյում Իսրայելի դեսպանատունը ներողություն է խնդրել համացանցում հայտնված բարձրաստիճան պաշտոնյայի մեկնաբանությունների համար, որոնցում նա քննադատել էր Հիրոսիմա և Նագասակի քաղաքների ատոմային ռմբակոծությունների տարելիցի օրերին Ճապոնիայում հիշատակի արարողությունների անցկացումը:
Ինչպես հայտնում է NHK հեռուստաընկերությունը՝ խոսքը Դանիել Սիմանի մեկնաբանությունների մասին է, որը Facebook-ի իր էջում գրել էր, որ իրեն ապշեցնում են փարիսեցիական արարողությունները, որոնք անցկացվում են ի հիշառակ ատոմային ռմբակոծությունների զոհերի:
Մեկնաբանությունն արվել էր Հիրոսիմայի ռմբակոծության (1945-ի օգոստոսի 6) 68-րդ տարելիցի արարողություններից 2 օր անց:
Տոկիոյում Իսրայելի դեսպանատունը հայտարարել է, որ Սիմանի մեկնաբանություններն իշխանություններն անթույլատրելի են համարում և չեն արտացոլում Իսրայելի պաշտոնական դիրքորոշումը:








































