Իսպանական մամուլի տեղեկացմամբ՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի մարզչական շտաբը շարունակում է պայքարել կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասի տրանսֆերի համար:
Մանկունիանցիների ղեկավարությունը պատրաստվում է Իսպանիայի ընտրանու ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց 48 մլն եվրո առաջարկել:
Հիշեցնենք, որ «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն արդեն հայտարարել է, որ չի պատրաստվում բաժանվել իր ֆուտբոլիստից: Կիսապաշտպանը ևս նշել է, որ չի ցանկանում փոխել իր ակուբային գրանցումը: Չնայած այս ամենին՝ անգլիական թիմը հուսով է, որ կկարողանա իր կազմ հրավիրել Ֆաբրեգասին:







































