Իտալական Tuttosport թերթի հաղորդմամբ, Միլանի «Ինտեր»-ն ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող են ֆուտբոլիստներ փոխանակել:
Անգլիայից Իտալիա կարող է ուղևորվել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի եզրային կիսապաշտպան պորտուգալացի Նանին, իսկ հակառակ ուղղությամբ՝ հոլանդացի փլեյմեյքեր Ուեսլի Սնեյդերը:
Նշվում է, որ Սնեյդերը համարվում է «կարմիր սատանաներ»-ի ամառային տրանսֆերային պատուհանի գլխավոր նպատակը: Միևնույն ժամանակ, «ներացուրիները» դեմ չեն իրենց շարքերը համալրել եզրերով գրոհներին միացող Նանիով:
Ի դեպ, անգլիական ակումբը պատրաստ է նաև «Ինտեր»-ի հետ բանակցություններ վարել վերջինիս բրազիլացի դարպասապահ Ժուլիո Սեզարի գնման շուրջ: