Այսօր «Մանչեսթեր Յունայթեդ» ակումբը ներկայացրել է 2011/12 մրցաշրջանի համար նախատեսված նոր մարզաշապիկը: Վերջինիս ստեղծման համար դիզայներները օգտվել են ակումբի հարուստ պատմությունից:
Մարզաշապիկի հիմնական գույնը ավանդական կարմիրն է` սպիտակ օձիքով, որի կենտրոնով անցնում է սև շերտը:
Այն վաճառքի կհանվի հունիսի 3-ին:







































