Դերասանուհի Լինդսի Լոհանն Instagram-ում հրապարակել է մի քանի նոր լուսանկարներ` գրելով հետևյալ մեկնաբանությունը` «Վերադարձել եմ աշխատանքիս: Ինչ հիանալի օր է», հաղորդում է Spletnik.ru-ն:
Լոհանը չի հստակեցրել, թե խոսքն ինչ աշխատանքի մասին է` Օփրա Ուինֆրիի ալիքի համար փաստագրական ֆիլմի նկարահանումների՞, թե՞ որևէ ամսագրի համար ֆոտոշարքի:
Շշուկների համաձայն` Լոհանը պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանումներին: Հոլիվուդյան աղբյուրների խոսքերով` վերականգնողական կենտրոնում դերասանուհուն այցելած Բեն Աֆլեքը որոշել է չսահմանափակվել բարոյական խրատներով և Լոհանին հրավիրել է իր նոր ռեժիսորական աշխատանքում` «Գիշերային կյանք» քրեական դրամայում նկարահանվելու: Այս ամենը պարզ կդառնա աշնանը, երբ սկսվեն ֆիլմի նկարահանումները:












































