Վրաստանի ԱԳՆ-ը միջազգային կազմակերպություններին և երկրներին հոկտեմբերի 27-ին նախատեսված նախագահական ընտրությունների կապակցությամբ Վրաստան դիտորդներ ուղարկելու խնդրանքով նամակներ է ուղարկել, հաղորդում է «Գրուզիա Օնլայն»-ը:
Մասնավորապես, հուլիսին հրավեր է ուղարկվել ԵԱՀԿ Խորհրդարանական ասամբելա, Եվրոպայի խոհուրդ, ՆԱՏՕ-ի խոհրդարանական ասամբլեա, Եվրախորհրդարան, Արաբական պետությունների լիգա և այլն: Բացի այդ, Վրաստանի ԱԳՆ-ը համապատասխան խնդրանքով դիմել է Ազգային-ժողովրդավարական ինստիտուտին (NDI), Հանրապետական միջազգային ինստիտուտին (IRI) և ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովին:
Վրաստանի ուղարկած նամակներում ընդգծվում է թափանցիկ, ազատ և արդար ընտրություններ անցկացնելու անհրաժեշտությունը` համապատասխան միջազգային չափորոշիչներին, և հաստատվում է միջազգային դիտորդներին աջակցելու պատրաստակամությունը` արդյունավետ գործունեություն իրականացնելու համար:










































