Ռուսաստան վրացական գինիների և «Բորժոմիի» ներմուծման էմբարգոյի չեղյալ հայտարարելը չի փրկի Վրաստանի տնտեսությունը: Ինչպես հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանը, նման կարծիք են հայտնել S&P գործակալության փորձագետները։
Նրանք նշում են, որ դեռևս պարզ չէ, թե ռուսական շուկայի որ մասնաբաժինը կարող է վերականգնվել վրացի արտահանողների համար և ինչ գնով կյուրացվի արտադրանքը: Գյուղատնտեսությունն ապահովում է Վրաստանի ՀՆԱ-ի շուրջ 10 %-ը, և S&P-ն մոտակա ժամանակներս չի կանխատեսում արտադրողականության էական բարձրացում ագրարային ոլորտում:
S&P-ի վերլուծաբանները ենթադրում են, որ Վրաստանի տնտեսության զարգացման վրա կարող են ազդել ռուսական ներդրումները երկրի տնտեսության մեջ և ռուս զբոսաշրջիկների թվի մեծացումը:









































