Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Գոնսալո Իգուաինը մեկնաբանել է իր թիմի՝ Իտալիայի ընտրանու նկատմամբ տարած հաղթանակը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ալեխանդրո Սաբելյայի սաներն արտագնա ընկերական խաղում 1:2 հաշվով առավելության են հասել իտալացիների նկատմամբ:
«Ամեն անգամ մեծ երջանկություն եմ ապրում, երբ հանդես եմ գալիս ազգային թիմի կազմում: Բնականաբար, ուրախ եմ, որ կարողացանք հաղթանակ տանել, իսկ ես կարողացա գոլ հեղինակել:
Մեր թիմի կազմում բացակայում էին կարևոր ֆուտբոլիստներ, սակայն մենք կարողացանք փոխարինել նրանց հիանալի խաղացողներով: Կարծում եմ՝ Արգենտինայի հավաքականն արժանի ֆուտբոլ է ցուցադրել»,- հայտարարել է Իգուաինը:









































