Friday, 19 06 2026
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել
20:50
Իտալիայի հինգ քաղաքում շոգի պատճառով հայտարարվել է վտանգի առավելագույն մակարդակ
ՀՀ ԱԳ փոխնախարարը ընդունել է ԵՄ գործընկերության առաքելության նորանշանակ ղեկավարին
20:30
Իրանի հավաքականը պատրաստվում է դիմել ՖԻՖԱ-ին
Հունիսի 23-ին կմեկնարկի առաջին դասարան հաճախող երեխաների հայտագրման հիմնական փուլը
20:10
Սթարմերը հայտարարել է, որ չի հրաժարվելու Մեծ Բրիտանիայի վարչապետի պաշտոնից
Երկրաշարժ՝ Հայաստանում
19:50
ԱՄՆ-ի հետախուզությունը բացահայտել է COVID-19-ի ծագման «կուլիսային» գործընթացները
Համայնքային և քրեական ոստիկանները մեքենայի գողության դեպք են բացահայտել
Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը դաշինքի համար շրջադարձային նշանակություն կունենա. Թուրքիայի ՊՆ նախարար
Քաջարան-Ագարակ հատվածի թունելում մեկնարկել է բետոնացման փուլը
19:10
Ճապոնական ընկերության նավն անվտանգ անցել է Հորմուզի նեղուցով. ԱԳՆ
19:00
Հայտնի են Հայաստանի ֆուտզալի ընտրանու մրցակիցների աշխարհի առաջնության ընտրական փուլում
18:50
Թրամփը համոզվել է Ուկրաինայի հաղթելու կարողության մեջ. Մակրոն
Ամռանը մեծանում է աղիքային վարակների ռիսկը․ մասնագետները հորդորում են պահպանել հիգիենան
18:30
«Մետրում Ինվեստ»-ը և «Նորք Դեվելոփմենթս»-ը ստորագրեցին համագործակցության հուշագիր
Վարչապետը ներկա է գտնվել Հ․Կոջոյանի անվան վերակառուցված կրթահամալիրի բացման արարողությանը
18:10
ԵՄ-ն Հայաստանին տրամադրում է 34 մլն եվրոյի անհետաձգելի աջակցություն
Հայաստանը պետք է Կենտրոնական Ասիայում «կորցրածը վերականգնի»
17:50
Հայէկոնոմբանկն արժանացել է որակի գերազանցության մրցանակի Ռայֆայզեն Բանկի կողմից
17:40
ԱրարատԲանկ․ կյանքի նոր ռիթմ լսողության խանգարումներ ունեցող երեխաների համար

Մի ՔԱՔ կամ «անժելա սարգսյան»՝ տանկի փոխարեն

Պաշտոնական տվյալով` աղքատության ավելի քան 30 տոկոս, իսկ իրականում` գուցե 50 տոկոսից ավելի խնդիր, պետական պարտքը մոտենում է 6 միլիարդ դոլարի շեմին, դեմոգրաֆիական լրջագույն խնդիրներ, չհանգուցալուծված պատերազմական իրավիճակ և պարզապես հակասահմանադրական ճանապարհով ձևավորվող իշխանություն ունեցող երկրում ակտիվ հասարակության քննարկման առարկա է դարձել Սերգեյ Դանիելյանի կողմից ստեղծվելիք Քաղաքացիական ակտիվ քայլը՝ ՔԱՔ-ը, որը խախտել է Հայաստանի հասարակության «անդորրը»:

Թվում է, թե Հայաստանում հասարակությանը ճիպոտով, մահակով, տանկով անգամ հնարավոր չպետք է լիներ շեղել այն կենսական խնդիրներից, որ ունի պետությունը ներկայումս, և որոնք հասել են ճգնաժամային մի այնպիսի գերհանգրվանի, որ բեկումնային ու արմատական լուծումներ չստանալու պարագայում ուղղակիորեն կարող են ճակատագրական դառնալ պետության և հայության համար ընդհանրապես: Բայց Հայաստանի հանրությանը մի «անժելա սարգսյան», ու մի ՔԱՔ է պետք, որ անմիջապես շեղի հանրային և պետական կենսականություն ենթադրող խնդիրներից ու տանի-հասցնի պարզապես անիմաստ աղմուկ-աղաղակ, որից օգտվում են բացառապես նրանք, ովքեր արդեն մոտ երկու տասնամյակ հետևողական լռելյայնությամբ սնվում են նույն այդ հասարակության և պետության հաշվին:

Ներկայումս այդ գործընթացը բարդացել է, քանի որ ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման դարաշրջանում հասարակությունը ենթարկվում է որոշակի վերափոխումների` շատ առումներով անգամ իր կամքից էլ անկախ: Դրան գումարվում է նաև այն, որ, այնուհանդերձ, քաղաքացիական հանրույթի մի զգալի մաս գիտակցաբար ձեռնամուխ է եղել պետության մեջ լուրջ վերափոխումների մի շարժման, որն առայժմ շատ ապակենտրոն է, տարրալուծված, բայց ունի իսկապես լուրջ պոտենցիալ: Եվ այդ մթնոլորտում այլևս հնարավոր չէ նախկին հանգստությամբ «սնվել» պետության ու հասարակության հաշվին: Հետևաբար առաջանում է տարաբնույթ, այսպես ասած` անմեղ ու անվտանգ աղմուկների անհրաժեշտություն, որն էլ ապահովվում է հենց նման առիթներով կամ տեխնոլոգիաներով:

Սերգեյ Դանիելյանի ՔԱՔ-ը թերևս հերթականն: Ընդ որում, այն կարող է հերթականը լինել ոչ տեխնոլոգիական, այլ ընդամենը ապարդյուն աղմուկի իմաստով: Խնդրի էությունը, իրավիճակի անհեթեթությունը դրանից չեն փոխվում: Միևնույն է` առկա իրողությունը վկայում է ոչ ադեկվատության այն մեծ պաշարը, որ առկա է Հայաստանի հասարակական-քաղաքական հարթակում, երբ հանրությանը ցրելու համար արդեն տանկեր էլ պետք չեն, այլ բավական է ընդամենը ՔԱՔ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում