ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման հիփ հոփ թրեքերի ալբոմ կթողարկի, հայտնում է The Hollywood Reporter-ը: Միշել Օբաման անձամբ չի մասնակցի ալբոմի ձայնագրությանը, սակայն նա անձամբ է ընտրել երաժիշտներին, ովքեր կկատարեն ալբոմի երգերը: Նրանց թվում են Blink 182-ի թմբկահար Տրեվիս Բարքերը, ռեգգի երաժիշտ Մատիսյահուն և American Idol-ի հաղթող Ջորդին Սպարքսը:
Ալբոմի ստեղծմանը կմասնակցեն նաև American Idol-ի 10-րդ սեզոնի եզրափակչի մասնակից Էշթոն Ջոնսը, հեռուստաաստղ Արիանա Գրանդեն, երգչուհի Աշանտին, կիթառահար Նիլս Լոֆգրենը և Run-D.M.C. հիփ հոփի համահիմնադիր Դերիլ Մաքդենիելսը: Երաժիշտները միասին 19 հայտնի կատարումներ կձայնագրեն:
Ալբոմը կթողարկվի առաջին տիկնոջ կողմից երեք տարի առաջ մեկնարկած «Եկե´ք շարժվենք» («Let’s Move!») ծրագրի շրջանակում, որի հիմնական նպատակը մանուկների ու դեռահասների շրջանում առկա ճարպակալության դեմ պայքարն է:










































