«Լիվերպուլ»-ի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է իր` «Արսենալ» տեղափոխության մասին լուրերը:
«Հիմա, հաշվի առնելով երկրպագուների ցուցաբերած սերն ու ջերմ վերաբերմունքը, ես մնում եմ «Լիվերպուլում», – ասել է Սուարեսը:
Ավելի վաղ թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը քննադատել էր խաղացողին` նշելով, որ նա անհարգալից է վերաբերվում ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Սուարեսը ցանկություն է հայտնել խաղալ Չեմպիոնների Լիգային մասնակցող թիմում, իսկ նրա ծառայություններով հետաքրքրվում են «Արսենալը», «Ռեալն» ու «Բավարիան»:









































