«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան բարձր է գնահատում «Ռեալ»-ի ֆուտբոլիստ Իսկոյի հեռանկարները: Ինյեստայի կարծիքով` երիտասարդ Իսկոյին փայլուն ապագա է սպասվում Իսպանիայի հավաքականում:
«Կարճ ժամանակահատվածում Իսկոն էլ ավելի է բարելավել իր խաղային որակները: Դեռ նախորդ տարի նա հանդես էր գալիս «Մալագա»-ի կազմում, իոկ այժմ խաղում է «Ռեալ»-ում և հրավիրվում Իսպանիայի հավաքական:
Իսկոն փայլուն ապագա կունենա: Վստահ եմ, որ առաջիկայում նա կշարունակի զարգանալ և կդառնա ազգային թիմի առաջատարներից մեկը»,- նշել է Ինյեստան:






































