Մյունխենի «Բավարիա»-ի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը խոսել է Խոսեպ Գվարդիոլայի հետ համատեղ աշխատանքի մասին: Ֆուտբոլիստի կարծիքով` իսպանացի մասնագետը խելահեղ գաղափարներ ունի:
«Գվարդիոլայի ֆուտբոլային գաղափարներից երբեմն գլխապտույտ է առաջանում: Եթե մեզ հաջողվի կիրառել այն խաղադաշտում, ապա կհաղթենք:
Կարևորը միմյանց լիովին հասկանալն է: Հուսով եմ` շուտով իդեալական փոխհարաբերություններ կունենանք»,-ասել է ֆուտբոլիստը:









































