Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում օգոստոսի 11-ին մեկնարկել է շախմատի Աշխարհի գավաթի խաղարկությունը:
Մրցաշարի երկրորդ փուլում Հայաստանի հավաքականի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը, ով առաջին փուլում 2:0 հաշվով հաղթել է Միխայիլ Մարկովին, կպայքարի ռուսաստանցի Իգոր Լիսիյի հետ:
Նշենք, որ հաջորդ փուլում Լիսիյ – Արոնյան պարտիայի հաղթողն ուժերը կչափի Տոմաշևսկի-Սո մրցամարտի հաղթողի հետ:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 17:00-ին:







































