Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն մեկնաբանել է իր՝ Էկվադորի ընտրանոււ դեմ կայանալիք ընկերական խաղին հայտավորված ֆուտբոլիստների կազմում դարպասապահներ Իկեր Կասիլյասին, Պեպե Ռեյնային և Վիկտոր Վալդեսին ընդգրկելու որոշումը: Այդ մասին տեղեկացնում է իսպանական մամուլը:
Մասնագետը նշել է, որ ֆուտբոլիստներն արժանի էին հրավիրվել ազգային հավաքական:
«Մենք հրավիրել ենք այդ խաղացողներին, քանի որ ցանկանում էինք շարունակել այն, ինչ կատարվում էր Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության ժամանակ: Նրանք աջակցում են միմյանց և լավ թիմակիցներ են: Իհարկե, ես հետևում եմ երիտասարդ դարպասպահների ցուցադրած խաղին, սակայն ներկայումս փոփոխությունների անհրաժեշտություն չեմ տեսնում: Դարպասպահները հավաքականում են, քանի որ արժանի են»,- հայտարարել է դել Բոսկեն:










































