Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում շարունակվում է շախմատի` Աշխարհի գավաթի խաղարկությունը: Այն այնքան էլ բարեհաջող չի դասավորվում հայ շախմատիստների համար:
Հետևելով Վլադիմիր Հակոբյանի «օրինակին»` մրցաշարն այսօր լքեց մեկ այլ հայ շախմատիստ` Սերգեյ Մովսեսյանը: Նա պարտվեց Յոն Լյուդվիգ Համերին` երկու պարտիաների արդյունքում զիջելով մրցակցին (0:1, ½:½)
Հայ շախմատիստներից պայքարի մեջ են մնացել միայն Լևոն Արոնյանն ու Հրանտ Մելքումյանը: Վերջինս այսօր մասնակցում է առաջին փուլի թայ-բրեյքին:
Արոնյանն արդեն ապահովել է իր տեղը երկրորդ շրջափուլում:








































