Football Italia-ի տեղեկացմամբ՝ ՊՍԺ-ի հարձակվող Էսեկիել Լավեսին հաջողություն է մաղթել իր հայրենակից Գոնսալո Իգուաինին: Հիշեցնենք, որ Իգուաինը հանդես կգա Լավեսիի նախկին թիմում՝ «Նապոլի»-ում:
«Կարողացել եմ կարճ խոսակցություն ունենալ Գոնսալոյի հետ: Վստահ եմ՝ «Նապոլի»-ում նա կկենտրոնացրի իր բոլոր ուժերը: Հուսով եմ՝ նա ավելի մեծ հաջողության կհասնի, քան ես: Իսկ երկրպագուները նրան ավելի շատ կսիրեն:
Միայն ժամանակը ցույց կտա՝ կարող է արդյոք «Նապոլի»-ն պայքարել չեմպիոնության համար: Սակայն նրանք հիանալի ֆուտբոլիստներ են ձեռք բերել, ուժեղ թիմ են ձևավորել»,- նշել է Լավեսին:








































