Կատալոնական «Բարսելոնա»-ն պատրաստ է ձեռք բերել «Վալենսիա»-ի պաշտպան Ժերեմի Մատյեի տրանսֆերը:
Football Espana-ի տեղեկացմամբ՝ 29-ամյա ֆրանսիացին այլընտրանք է «Չելսի»-ի պաշտպան Դավիդ Լուիսին, ում տեղափոխության դիմաց «արիստոկրատներ»-ը «Բարսելոնա»-ից 50 մլն եվրո են պահանջնել այն դեպքում, երբ կատալոնական թիմը պատրաստ էր 35 մլն եվրո վճարել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մատյեն 4 տարի ժամկետով նախատեսված նոր պայմանագիր է ստորագրել «Վալենսիա»-ի հետ: Ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Մյունխենի «Բավարիա»-ն:







































