Դորտմունդի «Բորուսիա»-ի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը չի ափսոսում, որ փոխել է ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստը նշել է, որ կարող է շատ բան սովորել դորտմունդցիների գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպից:
««Բորուսիա»-ում խաղում եմ նաև պաշտպանությունում: Կլոպն ինձ ասել էր, որ պետք է սովորեմ հանդես գալ նաև այդ գծում: Միայն այդ կերպ հզոր ֆուտբոլիստ կդառնամ: Դա է պատճառը, որ ես նախապատվություն տվեցի «Բորուսիա»-ին և Կլոպին:
Դորտմունդի ակումբում հարձակվողը չի համարձակվի մնալ առջևում և չմասնակցել թիմի պաշտպանության գործողություններում»,- ասել է Օբամեյանգը:









































