Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն իր ցավակցություններն է հղել Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմին՝ կապված երեկ ուշ երեկոյան Ստամբուլում գրանցված ահաբեկչության հետ։
Այդ մասին հայտնել է Ռուսաստանի կառավարության մամլո ծառայությունը։ Մեդվեդևը հայտարարել է, որ ահաբեկչության համար մեղավորները պետք է պատժվեն խստապես և որ այդ բարբարոսական հանցանքը չի կարող ունենալ արդարացում։
Մեդվեդևը նաև իր ցավակցություններն է հղել զոհվածների հարազատներին, իսկ վիրավորներին ու տուժածներին մաղթել է շուտափույթ կազդուրում։ Վերջին տվյալներով՝ Ստամբուլի ահաբեկչության հետևանքով զոհվել է 38 մարդ, որոնցից 30-ը ոստիկաններ են։










































