ATP-ի վարկածով աշխարհի երրորդ ռակետ Ռաֆայել Նադալը, ով այս մրցաշրջանում արդեն 8 մրցաշար է հաղթել, խոսել է ամբողջ տարվա արդյունքում առաջին տեղ բարձրանալու իր շանսերի մասին:
«Ես ունեմ առավելություն, քանի որ նախորդ մրցաշրջանի երկրորդ հատվածը բաց եմ թողել, բայց չէի ասի, թե այդ առավելությունը մեծ է: Այս ծածկույթի վրա Նովակը ուժեղ է (թենիսիստները մասնակցում են Ցինցինատիի մրցաշարին – խմբ.):
Առջևում դեռ երեք Մաստերս կա, մեկ «Մեծ սաղավարտի» մրցաշար, ու բոլորն էլ անցկացվելուն են այնպիսի ծածկույթի վրա, որն ավելի հարմար է Նովակին, քան թե ինձ: Իսկ այդ մրցաշարերում խաղարկվելու է մոտ 6500 միավոր:
Պետք է հասկանալ, թե ինչքան միավոր է պետք հավաքել առաջինը դառնալու համար: Կարծում եմ` չեմ լինի առաջինը, եթե ունենամ 10000 միավորից քիչ: Հիմա ես ունեմ 8000 միավոր: Այնպես որ, դեռ պետք է նվազագույնը 2000 միավոր վաստակել: Մրցաշրջանի այս փուլում դրանք վաստակելը դժվար է, բայց ես ամեն ինչ կանեմ դրա համար»,- ասել է Ռաֆան:










































