Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ սենատորները քվեարկել են «Մագնիտսկու օրենքին» գլոբալ կարգավիճակ հատկացնելու օգտին։ Դա տեղի է ունեցել երկրի պաշտպանական բյուջեի հետ կապված օրինագծերի քվեարկության ժամանակ։
Հետագայում Մագնիտսկու գլոբալ օրենքը պետք է ստորագրվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից։ Այն ներկայացվելու է որպես ռազմական բյուջեի մասին օրենքի մաս։
Ընդգծվում է, որ պետության ղեկավարը կարող է վետո դնել միայն ողջ փաստաթղթի և ոչ թե նրա առանձին բաղադրատարրերի վրա։










































