Պորտուգալացի ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն շարունակում է գերազանցել Մադրիդի «Ռեալ»-ի կազմում աչքի ընկած ֆուտբոլիստների ռեկորդները: Խաղացողը, ով «Արքայական ակումբ»-ի կազմում անցկացրած 199 խաղերում հեղինակել է 201 գոլ, ներկայումս գերազանցում է լեգենդար Ֆերենց Պուշկաշի՝ մեկ հանդիպման ընթացքում միջին հաշվարկով հեղինակած գոլերի ցուցանիշը:
Ռոնալդուի ցուցանիշը հավասար է 1,01-ի, իսկ Պուշկաշինը՝ 0,93-ի:
Հիշեցնենք, որ Ռոնալդուն նոր մրցաշրջանը կմեկնարկի «Ռեալ»-ի պատմության մեջ լավագույն ռմբարկուների ցուցակի 6-րդ հորիզոնականում: Նշենք, որ 5-րդ տեղում գնտվող Ուգո Սանչեսին պորտուգալացին զիջում է ընդամենը 7 գնդակով:








































