«Լիվերպուլ»-ի ղեկավարությունը մերժել է «Բարսելոնա»-ի պաշտոնական առաջարկը` 28-ամյա կենտրոնական պաշտպան Դանիել Ագերի տրանսֆերի վերաբերյալ:
Տեղեկությունների համաձայն` կատալոնական ակումբի ղեկավարները 17 մլն եվրո են առաջարկել ֆուտբոլիստի տեղափոխության դիմաց, սակայն գումարը չի բավարարել «Լիվերպուլ»-ին:
Ագերի գործակալը հաստատել է, որ «Բարսելոնա»-ն դիմել է «Լիվերպուլ»-ին պաշտոնական առաջարկով, սակայն կողմերին չի հաջողվում համաձայնության գալ տրանսֆերի արժեքի հարցում:







































