Oգոստոսի 12-ին WTA-ն հրապարակել է վարկանիշային նոր աղյուսակը։ Այն կրկին գլխավորում է ամերիկուհի Սերենա Ուիլիամսը։ Աշխարհի առաջին ռակետն օգոստոսի 11-ին հաղթել է Մոնրեալի մրցաշարում՝ մեծացնելով մրցակիցների նկատմամբ իր առավելությունը:
WTA. Օգոստոսի 12. վարկանիշային աղյուսակ`
1 (1). Սերենա Ուիլիամս (ԱՄՆ)՝ 11 920 միավոր
2 (3). Վիկտորիա Ազարենկո (Բելառուս)՝ 8 805
3 (2). Մարիա Շարապովա (Ռուսաստան)՝ 8 765
4 (4). Ագնեշկա Ռադվանսկա (Լեհաստան)՝ 6 335
5 (5). Լի Նա (Չինաստան)՝ 5 330
6 (6). Սարա Էրանի (Իտալիա)՝ 5 125
7 (8). Մարիոն Բարտոլի՝ 4 365
8 (9). Անժելիկա Քերբեր (Գերմանիա)`3 915
9 (7). Պետրա Կվիտովա (Չեխիա)՝ 3 710
10 (10). Կարոլին Վոզնյացկի (Դանիա)՝ 3 465









































