Ամստերդամի «Այաքս»-ի և Բելգիայի հավաքականի 24-ամյա պաշտպան Տոբի Ադերվեյրելդը հաստատել է, որ իր ծառայություններով հետաքրքրված է Մոսկվայի «Սպարտակ»-ը:
«Գիտեմ, որ «Այաքս»-ին առաջարկ է կատարվել: Եթե ակումբները համաձայնության հասնեն, ես կմտածեմ: Առաջին հերթին, մտքերս կենտրոնացված են Բելգիայի և Ֆրանսիայի հավաքականների ուղղությամբ: Իհարկե, միանգամից չեմ մերժի: Միշտ ասել եմ, որ պատրաստ եմ ուսումնասիրել ցանկացած տարբերակ:
«Սպարտակ»-ը թույլ ակումբ չէ: Արդեն խոսել եմ Օզբիլիսի հետ` տեղափոխության մասին: Նա ինձ շատ բան կարող է պատմել ակումբի և Ռուսաստանի առաջնության մասին: Անշու´շտ, պատրաստ եմ բանակցել ակումբի հետ»,- ասել է ֆուտբոլիստը:








































