Իտալիայի փոխչեմպիոն «Նապոլի»-ն շարունակում է ակտիվություն դրսևորել տրանսֆերային շուկայում:
Թուրինի «Յուվենթուս»-ի հարձակվող Ալեսանդրո Մատրին պատրաստ է ընդունել «Նապոլի»-ի առաջարկը:
«Յուվենթուս»-ը համաձայնել է հարձակվողի տրանսֆերը զիջել 12 մլն եվրոյի դիմաց, իսկ նեապոլյան ակումբը Մատրիին առաջարկում է 5 տարվա պայմանագիր` 2.7 մլն եվրո տարեկան աշխատավարձով:
La Gazzetta dello Sport-ը տեղեկացնում է, որ «Նապոլի» տեղափոխությանը մոտ է նաև անգլիական «Լիվերպուլ»-ի սլովակ պաշտպան Մարտին Շկրտելը







































