2011 թ. հայտնի միլիարդատեր Ռիչարդ Բրենսոնի առանձնատունը, որը գտնվում էր Նեքեր կղզում, այրվել էր: Այժմ Կարիբյան կղզիներում գտնվող տունը վերականգնվել է և այս տարվա սեպտեմբերին կրկին կբացի իր դռները հյուրերի առջև: Այնտեղ մեկ օր գիշերելու համար պետք է վճարել 60 հազար դոլար:
Հսկայական տունն իր մեջ ներառում է 9 ննջասենյակ: Դրանցից յուրաքանչյուրում կա պատշգամբ, մեծ մահճակալներ, ջակուզի, բացօթյա լոգարան և խոհանոց:
Զվարճանքներից հյուրերին հասանելի են լողը, արևային լոգանքները, սնորքելինգը, վինդսերֆինը, սպա պրոցեդուրաները և շրջագայությունը 3 տեղ ունեցող սուզանավով՝ NeckerNymph-ով:
«Նոր Մեծ տունը կղզու սիրտն է, և ես հիացած եմ արդյունքով: Մեծ տան բացումը խորհրդանշում է Նեքեր կղզու նոր այգաբացը, ինչի համար ես անձամբ շատ ուրախ եմ»,- ասել է Բրենսոնը:









































